Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Տ. Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա. «Ինքը, փաստորեն, կալանավորվել է միայն այն պատճառով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն` ծանր հանցագործության մեջ ընդամենը մեղադրելը մարդուն դարձնում է անպաշտպան: Եթե իրենք մեղադրանքն առաջադրեցին` հիմնավոր լինի, անհիմն կամ ակնհայտ անհիմն, ուրեմն ինքն ավտոմատ մեր դատարանների կողմից կալանավորվում է»: Հավելենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Վահան Մուսինյանին, ով ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբայրն է: Վ. Մուսինյանն այժմ հետախուզման մեջ է: