Դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Հովսեփյանը արդեն իսկ մեկնել է հնգօրյա արձակուրդի, որից հետո այլեւս չի վերադառնալու իր աշխատանքին: Երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, թե նա առողջական խնդիրներ ունի եւ մեկնել է արտասահման` բուժվելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանն առողջական որեւէ խնդիր չունի, պարզապես նա այսօրվանից փորձում է «հիմնավորել», թե ինչու է ազատում այդ պաշտոնը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Հովսեփյանը մեկնել է ՌԴ` եղբոր մոտ` քննարկելու համար, թե ինչպես կարող է իր հարցերը կարգավորել Հայաստանում: Սակայն, ըստ մեր աղբյուրների` Հովսեփյանին դժվար թե կարողանա օգնել նաեւ իր մեծահարուստ եղբայրը: