Լավատեսների երկիր, Հայաստանս

04/02/2012

«Gallup International» ասոցիացիայի ամենամյա գլոբալ միջազգային հարցման արդյունքում պարզվել է, որ երկրի բնակչության մեծ մասը` 53 տոկոսը, իրեն երջանիկ է համարում` այդպիսով չորս անգամ գերազանցելով 13 տոկոս դժբախտներին: Ըստ «Gallup International»-ի` Հայաստանում գերազանցող մեծամասնությունը լավատեսներ են: Պարզվում է, Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում (հարցմանը մասնակցել է 500 հոգի), դժբախտ է զգում միայն 10 տոկոսը: 18 տոկոսը ոչ երջանիկ է, ոչ դժբախտ, իսկ 2 տոկոսը չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչ պատասխան տալ: