Վրաստանում Հայաստանի 90 քաղաքացիներ, ովքեր Կազբեկ-Վերին Լարս անցակետի շրջանում առկա ձնահյուսի վտանգի պատճառով չեն կարողացել շարունակել իրենց ճանապարհը, տեղավորվել են Ստեպանծմինդա շրջկենտրոնի հյուրանոցներում: Ըստ News Georgia-ի, այդ մասին հայտնել է Արեւելյան Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ Գիվի Ամիրանաշվիլին: Նա տեղեկացրել է, որ ներկայիս դրությամբ փակ է Մցխեթա-Ստեպանծմինդա-Լարս ճանապարհը, ընդգծելով, որ իրենք մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները, սակայն հայտնի չէ, թե երբ կմաքրվի այդ ճանապարհը: