Մտահոգված են

02/02/2012

ԱՄՆ հետախուզությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով եւ Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման հնարավորություններով: Նման գնահատական է պարունակում ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեում ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերի ներկայացրած զեկույցը: «Չկարգավորված հակամարտությունները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը այն հավանական պատճառներն են, որ կարող են նոր թեժ կետեր ստեղծել Եվրասիայում», – նշված է զեկույցում: