Երկու շաբաթից

02/02/2012

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան փետրվարի 15-ին: Այդ որոշումը կայացվել է երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում կայացած քվեարկության արդյունքում: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցություններն անցած շաբաթ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին նամակ էին հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որն էլ այն վերահասցեագրել էր Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: