«Հաղթական» խաղիկներ

02/02/2012

«ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում. խաղիկներ է տալիս»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` գնահատելով «Բարգավաճ Հայաստանի» վերջին շրջանի պահվածքը: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ընդամենը մեկ օր առաջ կայացած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ի վերջին շրջանի դիրքորոշումը, ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները գնահատել էր` որպես ՀԱԿ-ի հերթական հաղթանակ: Փաստորեն, ՀԱԿ-ում տարաձայնությունները միայն համամասնական ցուցակում տեղերի բաշխմամբ չեն սահմանափակվում: