Համագումարը` մարտի 10-ին

02/02/2012

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով` նիստի ժամանակ Ս.Սարգսյանը ՀՀԿ ԳՄ անդամներին նախ տեղեկացրել է կոալիցիոն հանդիպումների արդյունքների մասին: Այնուհետեւ որոշում է ընդունվել կուսակացության 13-րդ համագումարն անցկացնել մարտի 10-ին: Իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ ներկուսակցական հարցեր: Նրա խոսքերով` մեծամասնական եւ համամասնական ցուցակների հարցերին անդրադարձ չի եղել: