«Ամերիկյան հետախուզությանն անհանգստացնում է ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը եւ Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացումը»,- ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, նման տեղեկություն է պարունակում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի ներկայացրած զեկույցը: Դրանում մասնավորապես նշված է. «Կովկասի չկարգավորված հակամարտությունները եւ մի շարք կենտրոնասիական երկրներում տիրող անկայունությունը հանդիսանում են Եվրասիայում նոր «թեժ» կետերի առաջացման առավել հավանական պատճառները: Կովկասում հակամարտության պոտենցիալ օջախը ԼՂ-ն է: Ռազմաշունչ հռետորաբանությունը, հակամարտող կողմերի միջեւ վստահության բացակայությունը, շփման գծում չդադարող միջադեպերը բարձրացնում են սխալ հաշվարկների ռիսկը, ինչը կարող է գործնականում առանց նախազգուշացման հանգեցնել իրավիճակի էսկալացիային: Վրաստանի նոր Սահմանադրությունը ամրապնդում է 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններից հետո վարչապետի լիազորությունները: Դա ենթադրություններ է առաջացնում, որ Սահակաշվիլին կարող է ձգտել իր իշխանության պահպանմանը` որպես վարչապետ, ինչը կարող է անդրադառնալ լարվածության թուլացման հեռանկարի վրա»: