Մայքը` նախագահականում

02/02/2012

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Սարապյանին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում` ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում եւ կարեւորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը: ՌԱԿ ատենապետը Ս. Սարգսյանին է ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով: