ՀՀԿ համագումարը` մարտի 17-ին

31/01/2012

Մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում որոշում է կայացվել կուսակցության համագումարն անցկացնել մարտի 17-ին: Որոշ ՀՀԿ-ականներ նախընտրական փուլում իրենց կուսակցության համագումարի հետաձգումը պայմանավորում են ՌԴ-ում մարտի 4-ին կայանալիք ընտրություններով` պատճառաբանությամբ, թե «այն որոշիչ է լինելու նաեւ ՀՀԿ-ի համար»: Իսկ թե հատկապես ի՞նչ նկատի ունեն` դեռեւս չեն մասնավորեցնում: