Ազնավուրը 7-րդն է

31/01/2012

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համարվում է աշխարհի բարձր վարձատրվող երաժիշտներից մեկը: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի` միայն 2011թ. Ազնավուրը վաստակել է 2.2 մլն եվրո: Այսպիսով, նա իր հոնորարների չափով աշխարհի 10 հաջողակ երաժիշտների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է երաժիշտ Դեւիդ Գետտան` 3,2 մլն եվրոյով, ում հաջորդում է Էդդի Միտչելը` 3 մլն եվրոյով: Իսկ երրորդ տեղում Ժան Լուի Օբերն է` 2,7 մլն եվրոյով: