ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ ուրբաթ օրը ԵԽ ԽՎ նորընտիր Բյուրոյի նիստում սառեցվել են Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: «Մենք այլեւս Բյուրոյում անդամ չունենք, բայց ունենք տեղեկություններ, որ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն առաջարկել է նոր կոնսուլտացիաներ սկսել ենթահանձնաժողովի վերաբերյալ, թե` արդյո՞ք նպատակահարմար է ԵԽ ԽՎ ձեւաչափում շարունակել ենթահանձնաժողովի գործունեությունը»,- ասել է նա` հավելելով, թե Բյուրոյի առաջարկությամբ որոշվել է ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման անհրաժեշտության մասին հարցին անդրադառնալ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ կոնսուլտացիաներից հետո: «Իմ գնահատմամբ` այսպիսով ենթահանձնաժողովի էջը փակվեց ԵԽ ԽՎ-ում»,- ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչը: