Կիպրոսի առաջին զբոսաշրջիկները

25/11/2005

Կիպրոսում հայտնաբերվել է առաջին մարդկանց կայանատեղի, որ նախնական տվյալներով թվագրվում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակով: Հնագետները կարծում են, որ հայտնաբերված կայանատեղին ծառայել է իբրեւ ժամանակավոր կացարան ճանապարհորդների համար, որոնք մայրցամաքից գալիս էին Կիպրոս: 12 հազար տարի առաջ Կիպրոսն անմարդաբնակ էր, եւ եկվորներն այստեղ կարճ ժամանակով էին կանգ առնում: Մարդիկ Կիպրոսում մշտական բնակություն են հաստատել մոտավորապես մ.թ.ա. 9-րդ հազարամյակի վերջերին – 8-րդի սկզբներին: Եթե տվյալները հաստատվեն, կայանատեղին հնագույն վկայությունն է Միջերկրական ծովի ավազանում ծովային ճամփորդությունների: Այա-Նապայի մերձակայքում գտնվող կայանատեղին պատահաբար հայտնաբերել է ամերիկացի հնագետ Ալբերտ Ամմերմանը Կոլգեյթի համալսարանից (Նյու Յորք նահանգ). նա ընտանիքի հետ հանգստանում էր Կիպրոսում: