ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում: «Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների եւ նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության եւ հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,- ասել է Էրիկ Ռուբինը: