Հրազդանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Հովհաննես Պրտավյանը, պարզվում է` ինքնաբացարկ է ներկայացրել, որի մասին ԸԸՀ-ից տեղեկացրել են միայն երեկ: Այսպիսով` Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Ի դեպ, Պրտավյանն իր ինքնաբացարկի դիմումում նշել է, թե հրաժարվում է մասնակցել ընտրություններին առողջական խնդիրների պատճառով: