Հնարավորություն չկա

24/01/2012

Trend-ին տված հարցազրույցում Կարնեգիի հիմնադրամի` Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը` անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, թե այս տարի գործնականում որեւէ հնարավորություն չկա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար: «Թվում է` հակամարտող կողմերից եւ ոչ մեկն էլ պատրաստ չէ փոխելու 2011թ. հունիսին Կազանում մերժված համաձայնագրի նախագծի շուրջ իր դիրքորոշումը: Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչն ավելացնում է բանակցային գործընթացում առաջընթացի գրանցման վերաբերյալ առկա թերահավատությունը: Դա նշանակում է, որ 2012թ. լինելու է այնպիսի տարի, երբ միջնորդները հույսեր պետք է տածեն հակամարտության ղեկավարման եւ ոչ թե դրա լուծման հետ»,- ասել է դե Վաալը: