Ժամանակն է` ԱՄՆ-ը հաստատի փաստերը

23/11/2005

Սենատորներ Ջոն Էնսինն ու Ռիչարդ Դուրբինն օրերս ԱՄՆ Սենատի քննարկմանն են ներկայացրել մի բանաձեւ, որի ընդունումը վերստին կհաստատեր Հայոց ցեղասպանության պատմական փաստաթուղթը: «Եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը մեկընդմիշտ հաստատի պատմության անվիճելի փաստերը, որոնց վերաբերյալ վկայություններ է տվել Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, եւ որոնք ճանաչել են ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ նախագահ Ռոնալդ Ռեյգանը»,- նշել է Էնսինը: Սենատոր Ռ. Դուրբինն իր հերթին հայտարարել է, որ «Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, մարդկության դեմ կազմակերպված հանցագործությունը, որը ներառում էր սպանություններ, տեղահանություն, խոշտանգումներ եւ ստրկություն: Վաշինգտոնի կողմից այդ պատմական փաստի ճանաչումը շատ մեծ նշանակություն ունի»: