Պարտադիր է

24/01/2012

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ` առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքները կանխելու գործում ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ` պարտադիր: Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա, ըստ Բադալյանի` նրանք պետք է իրենց դիտորդներով եւ վստահված անձերով պայքարեն ընտրակեղծիքների դեմ: «Ընտրակեղծիքների դեմ պայքարը թույլ կտա հաղթանակի հասնել ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին` այն դեպքում, եթե նրանք գրագետ պայքարեն դրանց դեմ, հակառակ դեպքում` հաջողության չեն հասնի. հաջողությունը կախված է այդ ուժերից»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀԿ-ն իր պարտությունը կընդունի միայն այն դեպքում, երբ հանդիպի ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից իր դեմ մոբիլիզացված եւ պայքարի պատրաստ հասարակությանը: