Վճռաբեկը մերժել է

24/01/2012

Թուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցը, ով պահանջում էր ազատ արձակել Սամասթին: Հիշեցնենք, որ վերջինիս փաստաբանը դիմել էր դատարան` պահանջելով ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ Թուրքիայի դատական նոր օրենքներով մեղադրյալը 5 տարին լրանալուց հետո պետք է ազատ արձակվի: Սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է նրա հայցը` նշելով, որ Սամասթը մինչեւ դատավճիռը կալանքի տակ է եղել 4 տարի 6 ամիս: