Ցույց կտա

24/01/2012

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով` եթե ծավալված քննարկումները չավարտվեն հօգուտ համամասնական ընտրակարգի, ապա իրենց կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի նաեւ մեծամասնական ընտրակարգով: Նրա փոխանցմամբ` դեռեւս քննարկման փուլում է, թե իրենց կուսակցությունից քանի թեկնածու կառաջադրեն մեծամասնական ընտրակարգով: «Համամասնական ընտրակարգը շատ ավելի մեծ հնարավորություն կստեղծի` ԱԺ տանել իրապես պատրաստված պատգամավորների: Որ օրը ՀՀ նախագահը կգտնի այն ցուցակը, որի համար չի ամաչի, այդ պահից էլ կասի` ճիշտը համամասնական ընտրակարգն է: Մենք փորձելու ենք մեր ուժերը, մենք փող չունենք` ձայներ առնելու»,- ասել է Ա. Բախշյանը: Պատգամավորի խոսքով` եթե ինքը որոշի որեւէ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել, եւ իր մրցակիցը լինի օլիգարխներից մեկը, ապա ցույց կտա իր ու նրա գործունեության տարբերությունները: