Պուրտոյանը հնազանդ է

21/01/2012

ՀՀԿ-ն մինչեւ փետրվար որոշում կկայացնի, թե ում թեկնածությունն է առաջադրելու մեծամասնական ընտրակարգով: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր, Էրեբունի համայնքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արմեն Պուրտոյանը: Վերջինս, սակայն, դեռեւս չգիտեր` ինքը առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Նա նույնպես սպասում է ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայանա կուսակցության գործադիր եւ խորհրդի մարմինների նիստերի արդյունքում: Մեր թղթակցի հարցին, թե` մինչ ՀՀԿ-ի որոշումը արդյոք Դուք ինքնուրույն չե՞ք կարող հայտնել Ձեր որոշումը, Պուրտոյանը պատասխանել է. «Ես իմ կուսակցությանը հնազանդ եմ, ինչպես կորոշի` այդպես էլ կանենք»: