Արդարադատություն ձեռք չի բերվել

21/01/2012

Ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունվարի 19-ին Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն լրագրողների պաշտպանության եւ նրանց վրա հարձակվողներին պատժելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ-ի կայքը: «Ինչպես ցույց է տալիս դատարանի վճիռը, նույնիսկ Դինքի սպանությունից հինգ տարի անց, արդարադատություն այդպես էլ ձեռք չի բերվել: Եթե լրագրողների հանդեպ բռնությունը չի պատժվում, ապա դա ազդակ է ուղարկում հասարակությանը, որը նման հանցագործություններին համբերատար է վերաբերվում»,- ասել է Միյատովիչը: