Լժե ընդդիմություն

23/11/2005

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքերով, այս օրերին իշխանությունները ընդդիմության համար բավական վտանգավոր գործընթաց են սկսել: «Իշխանությունն արհեստականորեն ուզում է գործող ընդդիմությանը հեռացնել քաղաքական ասպարեզից եւ շինծու ընդդիմություն բերեն, տեղը դնեն»: Այս ամենի ֆոնին Գեղամյանը պատահական չի համարում այն, որ «ընդդիմադիրի քող հագած զանազան գործիչներ համառորեն խոսում են, որ ասպարեզ պետք է իջնեն քաղաքական նոր ուժեր, քաղաքական նոր գործիչներ: Զուգահեռաբար ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք եւ նշանակովի ընդդիմություն կհանդիսանան, եթե հանկարծ ընդդիմությունը, մասնավորապես, տվյալ պարագայում, ԱՄԿ-ն, չգտնվի ավելի հեռատես ու ավելի խորաթափանց»,- ասաց Գեղամյանը: Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում ՀՀ-ում ընդամենը երկու կուսակցություն է ստեղծվել՝ Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցությունը եւ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդը»: Հետաքրքիր է, այս երկուսից ո՞րն է Գեղամյանի ասած՝ նշանակովի ընդդիմությունը: