Երեկ Եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան հայտարարել է, թե բանկային համակարգի հիմնական խնդիրներից մեկը ներկայում դրամային ռեսուրսների հասանելիությունն է կապիտալի շուկաներում: Նրա խոսքով` Մոսկվայում ընթացող Եգոր Գայդայի անվան միջազգային ավանդական տնտեսական ֆորումում Ռուսաստանի խոշորագույն բանկի` «Խնայբանկի» նախագահ Գերման Գլեբը խոստովանել է, որ նույնիսկ իրենց համար արեւմտյան ֆինանսական շուկաները փակվել են: «Եվրոպական պետությունների վարկանիշերի վերջին զանգվածային նվազումները դեռեւս ամբողջովին չեն մարսվել ներդրողների կողմից, իրավիճակը միջազգային շուկաներում, մեղմ ասած, կայուն չէ»,- ասել է Դ. Ժուրբան: