ՌԴ-ն ջանքերը շարունակելու է

19/01/2012

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը: Անդրադառնալով հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, Ս. Լավրովն ասել է, որ այդ հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրա խոսքով` այսօր Մոսկվա է ժամանելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որի հետ նախատեսվում է քննարկել ԼՂ կարգավորման գործընթացը: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Լավրովը հանդիպել է երեքշաբթի օրը: