ՀԱԿ-ի մտադրությունները

19/01/2012

ՀԱԿ-ը երեկ քաղխորհրդի նիստ էր հրավիրել քննարկելու առաջիկա ընտրությունների, նախընտրական համամասնական ցուցակի եւ փետրվար-մարտ ամիսներին հանրահավաքները վերսկսելու մասին հարցերը: Նիստին չէին մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարների մի մասը: Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տարբերակներ կամ ձեւաչափեր են քննարկվել: Վերջինս, սակայն, ավելացրել է, որ առաջիկա ամիսներին Կոնգրեսը մտադիր է համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացնել: Իսկ արդյոք դա Կոնգրեսին կհաջողվի՞, այն դեպքում, երբ արդեն աշնանային հանրահավաքներին էին համեմատաբար քիչ մարդիկ մասնակցում: Շատերն, ակնհայտորեն, դադարել են վստահել ՀԱԿ-ին: «Եկեք համեմատենք` 2008-2011թթ. մենք ինչ արդյունքներ ենք ունեցել: Ես կարծում եմ, որ 2011-ի գարնանը եղել է ամենահզորը: Եթե դինամիկան այդպես ենք ընկալում, տեսնում ենք, որ Կոնգրեսի հզորությունը տարեցտարի աճում է»,- «168 Ժամի» լրագրողի հարցին պատասխանել է ՀԱԿ համակարգողը: