Պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը երեկ որոշում է կայացրել դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ` պատճառաբանությամբ, թե գործով մի շարք վկաներ գտնվում են Տավուշի մարզում, ինչպես նաեւ նախօրեին դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպով: Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձել է հարձակվել վկայի վրա, իսկ ամբաստանյալների հարազատները վեճի էին բռնվել նույն վկայի հոր հետ: Նշենք, որ դատավարությունը մինչ այս տեղի էր ունենում Տավուշում, սակայն 2011թ. հոկտեմբերին մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր տվյալ գործով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում: