Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրակայան կառուցել: Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ հէկ կառուցվել է: Բնակիչները դժվարացան նշել այդ հէկ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասացին, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր հէկ-երի կառուցման դեպքում: