Համարբերգի ուշադրության կենտրոնում է

17/01/2012

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իր` «Արդարադատության եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում» զեկույցում` անդրադառնալով լրագրողների դեմ բռնության դեպքերին, մասնավորապես` դաժան սպանությունների մասին, կոչ է արել համապատասխան մարմիններին` բացահայտել ոչ միայն սպանություն կատարողներին, այլեւ նրանց, ովքեր պատվիրել են սպանել: Իր ծավալուն զեկույցում Համարբերգն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է ուշադրությամբ հետեւել Հրանտ Դինքի սպանության դատավարությանը, եւ, որ իր ուշադրության կենտրոնում են նրա շահերը: