Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել առաջադրել իր թեկնածությունը 2012 թվականի փետրվարի 25-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին հայտնի է դարձել երեկ` իր համախոհների հետ Հրազդանում կայացած նիստից հետո: Միքայելյանը հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացրել է Հրազդանի բնակիչների հորդորներով: