Նշանակումներ

24/12/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում է նշանակվել գնդապետ Արմեն Սահակյանը` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով դադարեցվել են Արա Բաբայանի լիազորությունները ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնում: Արա Բաբայանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Այդ մասին հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից։