Առանձին ցուցակով

22/12/2011

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իր կուսակցությունը չի փոխել առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու իր դիրքորոշումը: «Ո՛չ մեր կուսակցությունում, ո՛չ կոալիցիայում միասնական ցուցակի վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Ես չեմ հասկանում, թե միասնական ցուցակի թեման ինչո՞ւ է դրվել շրջանառության մեջ»,- ասել է Ն. Զոհրաբյանը` վկայակոչելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 3-ին տված հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը հայտարարել էր ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: «Որեւէ բան չի փոխվել, որպեսզի դիրքորոշումն էլ վերանայվեր»,- ասել է Զոհրաբյանը` ԲՀԿ ցուցակի շուրջ քննարկումներ կլինեն արդեն փետրվարի սկզբին: