Հեռու ՌԴ-ից

22/12/2011

Ըստ վրացական «Պիրվելի» գործակալության` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Վրաստանի օրինակը հաստատում է այն փաստը, որ կովկասյան ազգերին Ռուսաստանը պետք չէ: «Ինչպես Վրաստանը Ռուսաստանից տնտեսական առումով անկախացավ եւ Ռուսաստանը Վրաստանից ամեն ինչ գնում է, այնպես էլ կովկասյան ազգերը կարող են իրենց կյանքը եւ տնտեսությունը դասավորել առանց Ռուսաստանի միջամտության»,- ասել է Վաշաձեն: