Մինչ Facebook սոցիալական ցանցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հրաժարականը` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար, որի առթիվ ստորագրահավաք է սկսվել, երեկ համառ խոսակցություններ էին պտտվում, թե մարզպետի փեսան (դստեր ամուսինը) դառնալու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գլխավոր-բժիշկը կամ տնօրենը: Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի փեսան` Ռուբեն Գալստյանն, այժմ աշխատում է նշյալ` Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժանմունքում, որպես վարիչ, իսկ դուստրը` Սիրան Խաչատրյանը` «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: