Հանդիպել են

22/12/2011

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նա բարձր է գնահատել «դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ նախորդ դեսպանների գործունեությունը»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, դիտորդների հնարավորինս լայն շրջանակի մասնակցությունը դրանց եւ ընտրական գործընթացների ու ընտրական օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկումը: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Ս. Նիկոյանն անդրադառնալով նախընտրական գործընթացներին` նշել է, որ միջազգային մի շարք կառույցների հավանությանն արժանացած նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ստեղծում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչը կարեւորվում է նաեւ երկրի իշխանությունների կողմից: