Քաղաքական պատճառներ

23/11/2005

Թուրքական «Hurriyet» թերթի փոխանցմամբ՝ Կանդիլիի հայկական հիմնադրամի ղեկավար Տիգրան Գեւորգյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածն իրականում ցեղասպանություն չի եղել: «Դրանք տեղահանումներ են եղել, որոնք ուղեկցվել են ցավալի եւ ողբերգական դեպքերով»,- նշել է նա: Իսկ տեղահանումներն ըստ Գեւորգյանի` քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացումների արդյունք է եղել: Իսկ տարբեր երկրների կողմից այդ դեպքերը ցեղասպանություն որակելը, Գեւորգյանի համոզմամբ՝ միայն քաղաքական պատճառներ ունի: