Աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Արամ Տեր-Սահակյանը, ով այդ պաշտոնում էր նշանակվել Վովա Գասպարյանի` ՊՆ փոխնախարար նշանակվելուց հետո: Ըստ մեր տեղեկությունների` օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն (ՊՆ) այդ պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել նոր թեկնածուի` ՊՆ Վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի անունը: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ՌՈ պետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, մինչ օրս` Ռազմական ոստիկանությունում պահպանել է իր աշխատասենյակը: