ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀԿ-ն ապօրինի կերպով նախընտրական շտաբ է ձեւավորել այն դեպքում, երբ, ըստ ԸՕ-ի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցական դաշինքները նախընտրական շտաբ կարող են ձեւավորել միայն ընտրությունների օրը նշանակելուց հետո: Ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է. «Ո՞վ է ասել, որ նախընտրական շտաբ ենք ձեւավորել»: «Պարոն Հովիկ Աբրահամյանն ասում է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»` հակադարձել է ՀԱԿ ներկայացուցիչը: Հ. Հարությունյանի պնդումներին ի պատասխան, թե` ՀՀԿ-ն դեռեւս նախընտրական շտաբ չունի, Ֆ. Խաչատրյանն ասել է. «Բայց տպավորություն եք ստեղծել, որ շտաբն ունեք, շտաբի պետն ունեք, տեղակալն ունեք: Ի՞նչ է հիմա Հովիկ Աբրահամյանը գործազո՞ւրկ է»: «Ոչ, գործազուրկ չէ, ԱԺ պատգմավոր է»,- ասել է Հ. Հարությունյանը: