Մրցանակ ARMACAD-ին

20/12/2011

Մեր գործընկերը` «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիա»` ԱՐՄԱԿԱԴ հասարակական կազմակերպությունը, որի նպատակը ՀՀ-ում ակադեմիական համագործակցության խթանումն է, ինֆորմացիոն հոսքերի արագ փոխանցումը եւ ակադեմիական ուղղվածության ծրագրերի իրականացումը, «2011թ. գիտության մասսայականացմանը նպաստելու համար» երեկ արժանացել է Հայկական աստղագիտական ընկերության եւ Օքսֆորդի հալալսարանի հայկական ընկերության սահմանած շնորհակալագրին եւ մրցանակին: