Չեն նշանվելու

20/12/2011

Շրջանառվող լուրերի համաձայն` մինչ տարեվերջ տեղի է ունենալու երգչուհի Լիլուի եւ հաղորդավար, դերասան Խորեն Լեւոնյանի նշանադրությունը: Սակայն bravo.am-ի հետ զրույցում Լիլուն հերքել է այդ լուրերն` ասելով. «Նշանադրության մտադրություն դեռ չունենք, 2012-ի համար եւս ոչ մի հստակ ծրագիր չկա: Հիմա անձնականից չեմ ուզում շատ խոսել, մեր հարաբերություններն այս պահին շատ նորմալ ու բնական ընթացքի մեջ են»: Լիլուն պատմել է, որ այժմ պատրաստվում է Ամանորին, որը կդիմավորի տանը` հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ: Խոսելով ամանորյա նվերներից` երգչուհին ասել է, որ կարեւորում է մարդկային եւ հոգեւոր արժեքները, Նոր տարվա գիշերն ու գալիք տարում ցանկանում սեր, բարություն ու խաղաղություն տեսնել: Հարցին, թե ինչ ծրագրեր ունի երգչուհին 2012-ի համար, նա պատասխանել է. «Եթե այսուհետ հանդես գամ, լինելու եմ միանգամայն ուրիշ ոճում: Այն, ինչ արեց Լիլուն, տարիքային էր, աղջկական, թիթիզ նախագիծ էր, իսկ հիմա ամեն ինչ այլ կլինի»: Հարցին, թե նոր ոճը կապ ունի՞ երգչուհու անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ, Լիլիթը պատասխանել է. «Չեմ ուզում դա ոչնչի հետ կապել, չգիտեմ, թե ինչից է. ամեն մարդ տարիքի հետ մեկտեղ փոխում է իր մտածելակերպն ու հայացքները…»: Նաեւ նշել է, թե հիմա տարված չէ ստեղծագործական կյանքով, լուրջ քայլեր չի ուզում անել: Նա չի ցանկացել մասնակցել նաեւ ամանորյա նկարահանումներին։ «Առաջարկներ եղել են, բայց ես ընտրել եմ միայն մի ծրագիր. չեմ ուզում շատ երեւալ…»,- ասել է նա:

bravo.am