Բա Հայաստա՞նը

17/12/2011

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Էրիկ Ռուբինը երեկ հայտարարել է, թե դեռեւս հայտնի չէ` կոնկրետ երբ է Հ. Քլինթոնը մեկնելու Վրաստան: Սակայն Վրաստանի ընդդիմադիր «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Իրակլի Ալասանիան երեկ «Diplomatic Courier»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հ. Քլինթոնը Վրաստան է այցելելու 2012թ. սկզբին: ԱՄՆ պետքարտուղարը 2010 թվականի ամռանը Հարավային Կովկաս իր այցելության շրջանակում արդեն եղել է Թբիլիսիում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարների հետ: 2012թ. առաջին եռամսյակում նախատեսված է նաեւ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Էրիկ Ռուբինի այցը Ադրբեջան: Նա այս օրերին գտնվում է Վրաստանում: