Ճարդ ի՞նչ

17/12/2011

«ՀՔԴՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին»,- երեկ այդ մասին հայտարարել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ 2013թ. նախագահական ընտրություններին իր կուսակցությունը սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ նրա, կուսակցության այս որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀԿ-ն դիմել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` որպես դիտորդ անդամակցության հայտ ներկայացնելու եւ նրա արժեքները յուրացնելու համար: «Իսկ ինչպես հայտնի է, ԵԺԿ-ի գաղափարախոսության հիմքում ընկած է դեմոկրատական սկզբունքը»,- ասել է Խ. Հարությունյանը: Նա, բնականաբար, իշխանության աշխատանքը գնահատել է դրական` նշելով, որ եթե ձեռքբերումներ չեն էլ եղել, ապա գոնե ճգնաժամի պայմաններում ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում հնարավոր է եղել պահպանել եղածը: Ըստ նրա, առաջիկա ընտրություններում պետք չէ անակնկալների սպասել: «Թերեւս այն, որ, օրինակ, «Ժառանգությունը» կհամագործակցի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ»,- որպես հնարավոր անակնկալ` նշել է նա: