Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նոյեմբեր ամսվա համեմատ նվազել էր 10 տոկոսով (այժմ` 41 տոկոս է): Վ.Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինի վարկանիշի անկումը պայմանավորված է «նախընտրական եւ հետընտրական էմոցիոնալ ֆոնով»: «Եթե վերանանք էմոցիաներից, ապա ակնհայտ է, որ ներկա իրավիճակն ավելի շուտ դրական է»,- ասել է Պեսկովը: