Վերջում` ախպերություն

15/12/2011

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա ամիսների ընթացքում քաղաքական ուժերն իրենց «թանկացնելու» համար փորձելու են «խորհրդավոր հանդիպումներ ունենալ», որի արդյունքում էլ կստեղծվեն նոր դաշինքներ: Նրա խոսքով` կլինեն նաեւ հայտարարություններ, որոնք խառնաշփոթ կառաջացնեն հասարակության մոտ. «Մի կողմից` կասվի, թե թաթար-մոնղոլական պետություն է, հետո կոալիցիայից մեկին առաջարկ կարվի: Ոչ մի լուրջ բան չկա, դա չի արվում երկրի զարգացման համար»,- նշել է Հ. Մեսրոպյանը: Սակայն նա խորհուրդ է տվել խառնաշփոթից խուսափելու համար վերցնել նախորդ տարիների ընտրությունները եւ փոխել որոշ անուններ: «Մնացածը նույնն է լինելու: Սցենարի հեղինակն առավելապես իշխանությունն է, քանի որ այն ավելի մեծ հնարավորություններ ունի»,- ընդգծել է փորձագետը: Նաեւ հավելել է. «Մեզ մոտ հին ու նոր դեմքեր չկան, բոլորը նույնն են: Ոչ ոք ոչ մի տեղ չի հեռացել, որպեսզի վերադառնա: Յուրաքանչյուր շրջանում մինչեւ ընտրություններ որոշակի խմորումներ կգնան, եւ կհայտնվեն անուններ, որոնք նույն մասսայից են»: