ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանն՝ ի պատասխան իշխանությունների պնդումներին, թե «այո» եւ «ոչ» քարոզողներին հավասար հեռուստաքարոզչություն իրականացնելու հնարավորություն է տրվում, նկատեց. «Բացատրեք, երբ «Հ2»-ը բանավեճի է հրավիրում Տիգրան Թորոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, ո՞վ է այդտեղ ընդդիմությունը եւ ո՞վ ում էր համոզում»: