Ամերիկայի Հայկական համագումարում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը սենատոր Փոլ Սարբանեսին հղած պատասխան նամակում ասել է. «Կարծում եմ՝ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, իսկ ԱՄՆ-ը պետք է շարունակի խթանել տարածաշրջանային ինտեգրումը, որում կընդգրկվեն Կովկասի բոլոր երկրները»: Դեսպանը նաեւ նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը չեն պարունակում հայկական սահմանը բացելու պահանջ: Անդրադառնալով Հայաստանի շրջափակման հարցին եւ կոնկրետ Հայաստանի շրջանցմամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագծին՝ դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը որոշակի դիրքորոշում չունի հարավկովկասյան տարածաշրջանում երկաթուղու շինարարության հարցում եւ չի խոստացել ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին: