Ուղիղ եթերում

15/12/2011

«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` ամենահաճախ տրվող հարցերը, որոնց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանի այսօր` դեկտեմբերի 15-ին, ուղիղ եթերում, սոցիալական ուղղվածության են: Հարցերի մեջ առաջատար է նաեւ Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի վերաբերյալ Պուտինի դիրքորոշմանը վերաբերող հարցը: Բացի այդ, ռուսաստանցիներին հետաքրքրում է, թե օրենսդրորեն կխստացվի՞ պատասխանատվությունը մարդկանց ընտրելու իրավունքը խախտելու համար: