Վրաստանը հերքում է

15/12/2011

Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն հերքել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այն հայտարարությունը, թե Թբիլիսին գրոհայիններ է պատրաստում Ռուսաստանում պայթյուններ իրականացնելու համար: «Ռուսական իշխանությունները հերթական անգամ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Վրաստանի հասցեին: Երեւի այդ մեղադրանքներն անհրաժեշտ են Ռուսաստանի ներքին խնդիրները քողարկելու համար»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ՌԴ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Վրաստանում ահաբեկիչներ են պատրաստում Ռուսաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Ըստ «Ինտերֆաքսի»` Գեորգի Բարամիձեն չի բացառել Ռուսաստանի իշխանությունների վարկանիշի նվազման ֆոնին նման անհիմն մեղադրանքների հաճախակիացումը: