Խոսնակը հրաժարվել է մանդատից

15/12/2011

ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից նորընտիր խորհրդարանում, սակայն շարունակելու է ղեկավարել «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհուրդը: Գրիզլովը հայտարարել է, որ չնայած օրենքը որեւէ սահմանափակում չի մտցնում, սակայն ինքը սխալ է համարում երկու ժամկետից ավելի զբաղեցնել նույն պաշտոնը: